20 երկրի 60 գրող մասնակցելու է Գրողների համահայկական 6-րդ համաժողովին

20 երկրի 60 գրող մասնակցելու է Գրողների համահայկական 6-րդ համաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունենալու Գրողների համահայկական 6-րդ համաժողովը: Այդ մասին մամլո ասուլիսոււմ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Նրա խոսքով, այս համաժողովն աննախադեպ է իր աշխարհագրությամբ: 6-րդ համաժողովին մասնակցելու են 20 երկրից 60 գրող, այնինչ նախնական տվյալներով պետք է մասնակցեր 40 գրող: Անանյանը նշեց նաև, որ Սփյուռքի հայ գրողներն արդեն հնարավորություն ունեն անդամակցելու Հայաստանի գրողների միությանը: Նրա խոսքով, արդեն ստեղծվել է գրական ընդհանուր դաշտ և արհեստական ջրբաժանը վերացվել է: Համաժողովի բացմանը սփյուռքահայ գրողներին կհանձնվեն գրողների միության վկայականներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---