11 ապրիլի 2012 - 13:31 AMT
Քոֆի Աննանը նախազգուշացնում է սիրիական ճգնաժամի ռազմականացման աղետալի հետևանքների մասին

Եթե Սիրիայում ճգնաժամի ռազմականացումը շարունակվի, ապա հետևանքները կարող են աղետալի լինել, չորեքշաբթի հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական երկրների լիգայի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը ` Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է IRIB-ը:

Աննանը ժամանել է Թեհրան ապրիլի 10-ի երեկոյան` երկրի ղեկավարության հետ բանակցելու համար:

Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Աննանն ընդգծել է, որ սիրիական իշխանությունների հետ բանակցությունները շարունակվում են:

Սալեհին ընդգծել է, որ Իրանն աջակցում է Աննանի` սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագրին:

Այսօր Աննանը պետք է հանդիպի Իրանի նախագահին: