11 ապրիլի 2012 - 13:49 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար.Իրանական հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ հակասությունները չարժե ուռճացնել

Իրանական միջուկային հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ հակասությունները չարժե ուռճացնել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը Վաշինգտոնի Եվրոպական ինստիտուտում կոնֆերանսի ավարտից հետո:

Ռյաբկովը գոհունակություն է հայտնել, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ ակնկալում են Թեհրանի և միջազգային «վեցնյակ» միջնորդների (ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) բանակցությունների նոր փուլի դրական արդյունքներ: Ըստ նրա, Մոսկվան հուսով է, որ Իրանը բանակցությունների հարցում կառուցողական մոտեցում կցուցաբերի: