11 ապրիլի 2012 - 14:20 AMT
«Ժառանգությունն» առաջարկում է ԲՀԿ-ին հանուն միասնական շտաբի ձևավորման դուրս գալ իշխող կոալիցիայից

«Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը կասկած է հայտնել ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբում աշխատանքին «Բարգավաճ Հայաստանի» մասնակցության հնարավորության վերաբերյալ`կոալիցիային զուգահեռաբար անդամակցելու դեպքում: Իրերի նման դրությունը կասկած և անվստահություն է առաջացնում. արդյոք իշխող կոալիցիան ընդունակ է երկրում անցկացնել ազատ և արդար ընտրություններ: «Գագիկ Ծառուկյանի ստորագրությունն լինելո՞ւ է և այդ փաստաթղթի (շտաբի ձևավորման), և կոալիցիոն հուշագրի տակ»,- հեգնանքով նշել է նա: Հակոբյանն ասել է, որ բոլոր կոալիցիոն կուսակցությունները հիմա զբաղվում են «ձայների որսով», և նա չի ցանկանում ինչ-որ մեկին առանձնացնել, քանի որ նրանք բոլորը պատասխանատվություն են կրում երկրում ներկա իրավիճակի համար: «Բարգավաճ Հայաստանին» պաշտպանել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը և նշել, որ այդ փաստաթուղթը հակասում է կոալիցիոն հուշագրին: Ի պատասխան դրան Հակոբյանն առաջարկել է Զուրաբյանին, որպեսզի «տարբեր քաղաքական բևեռներում գտնվող ուժերը միմյանց փաստաբանական ծառայություններ չցուցաբերեն»: Հակոբյանը զարմանք է հայտնել, թե ինչպես կարող է ՀԱԿ-ը, որն իրեն համարում է արմատական ընդդիմություն, համակրանք հանդես բերել կոալիցիոն կուսակցության նկատմամբ, հավելելով. «մենք չենք ցանկանում մանևրների դաշտ ստեղծել ինչ-որ կոալիցիոն ուժի համար»:

Վերջում Հակոբյանն ասել է. «Ժառանգությունը» պատրաստ չէ և չի զբաղվի իմիտացիոն գործընթացներով»: ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանն առաջարկել է Հակոբյանին, եթե նրա կարծիքով «Բարգավաճ Հայաստանի» դուրս գալը կօգնի շտաբի աշխատանքներին, ապա ԲՀԿ դուրս կգա կառույցից, խոստանալով շտաբին լիակատար աջակցություն ցուցաբերել: Օսկանյանն ասել է, որ ԲՀԿ-ն պլանավորում է մեծ միջոցներ հատկացնել ընտրություններում խախտումների դեմ պայքարին: