11 ապրիլի 2012 - 14:22 AMT
«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նոր փուլը կմեկնարկի մեկ ամսից

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նոր փուլը կմեկնարկի արդեն 1-2 ամսից, ապրիլի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօերն Բագրատ Ենգիբարյանը: Ըստ նրա, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը համաձայնագիր են կնքել, որի շրջանակներում Հայաստանի 8 առևտրային բանկեր առանց կանխավճարի և տոկոսադրույքի վարկեր կտրամադրեն համակարգիչներ ձեռք բերելու համար Բագրատ Ենգիբարյանը նաև հայտնել է, որ ծրագրի գործընկերներն են առաջատար Dell, Asus и HP ընկերությունները, որոնք համակարգիչներ կվաճառեն հանրապետության 60 խանութներում: Ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար կհատկացվի 6 միլիոն դոլար, ամսական նախատեսվում է վաճառել մոտ 1000 միավոր տեխնիկա:

Առաջին` փորձնական փուլում հատկացվել է 17 հազար համակարգիչ գնելու վարկ: