ԱԺ այսօրվա նիստն էլ է տապալվել

ԱԺ այսօրվա նիստն էլ է տապալվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 11-ի հերթական նիստը չկայացավ` քվորումի բացակայության պատճառով, PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժամը 12-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին: ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ժամը 15-ին նիստը հայտարարեց չկայացած: Նշենք, որ երեկվա նիստը ևս չէր կայացել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---