Քննչական կոմիտե. Գործարար Սարգսյանը, որը սպանել է երեք ավազակների, գործել է ինքնապաշտպանության սահմաններում

Քննչական կոմիտե. Գործարար Սարգսյանը, որը սպանել է երեք ավազակների, գործել է ինքնապաշտպանության սահմաններում

PanARMENIAN.Net - ՌԴ Տուլայի շրջանում բնակվող Գագիկ Սարգսյանը, որը սպանել է իր տուն մտած և ընտանիքին սպառնացող երեք զինված կողոպտիչներին, գործել է իր իրավունքների սահմաններում, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Այսօր քննության ունեցած տվյալները վկայում են, որ Սարգսյանը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում՝ պաշտպանվելով չորս զինյալ կողոպտիչներից»,-ասել է Մարկինը, հաղորդումն է «Ինտերֆաքսը»:

Քննությունը Սարգսյանին «չի դիտում որպես քրեական գործով կասկածյալ», հայտարարել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ նրա, այժմ միջոցներ են ձեռնարկվում փախած չորրորդ մասնակցին ձերբակալելու ուղղությամբ: Քննությունը միջոցներ է ձեռնարկում նաև Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու ուղղությամբ»,-ասել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը:

Նա հավելել է նաև, որ «հիմքեր չկան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: «Քրեական գործով նա անցնում էորպես վկա և տուժած»,-ասել է Մարկինը:

Ապրիլի 7-ին գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խոհանոցային դանակով սպանել է իր տուն ներխուժած 4 ավազակներից երեքին: Տան տերը հոսպիտալացվել է, նրա որդու կնոջը ևս բուժօգնություն է ցուցաբերվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---