Հյուսիսկորեական արբանյակի գործարկումը կարող են քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հյուսիսկորեական արբանյակի գործարկումը կարող են քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը Հյուսիսային Կորեայից պահանջում է հրաժարվել արբանյակով հրթիռի գործարկման ծրագրերից: Ինչպես CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը, «Կվանմյոնսոն-3» արբանյակով «Ընհա-3» կրիչ-հրթիռի գործարկումը, եթե այն կայանա, կարող է քննարկման առիթ դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Հյուսիսկորեական կողմի ծրագրերում Ռայսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտում է դիտում:

Ավելի վաղ Պհենյանի գործողությունների առթիվ իր մտահոգությունն էր հայտնել արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Մինչդեռ Հյուսիսային Կորեան, չնայած միջազգային քննադատությանը, չի հրաժարվում հրթիռի գործարկման ծրագրերից, և գործարկման բոլոր նախապատրաստություններն ավարտված են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---