Իրանի հետախուզությունն անօդաչու ինքնաթիռների օգնությամբ Պարսից ծոցում նկարահանել է ամերիկյան նավերը

Իրանի հետախուզությունն անօդաչու ինքնաթիռների օգնությամբ Պարսից ծոցում նկարահանել է ամերիկյան նավերը

PanARMENIAN.Net - Իրանական հետախուզությունն անօդաչու ինքնաթիռների շնորհիվ Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ավիակիրների և այլ նավերի մանրամասն լուսանկարներ է ստացել: Ինչպես հաղորդում է iran.ru կայքը, այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Իրանի ՀՕՊ «Հաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատար Ֆարզադ Էսմայիլին: Նրա խոսքով` իրանական անտեսանելի անօդաչու ինքնաթիռները պարբերաբար թռչում են այդ տարածքով և նկարահանումներ կատարում:

Էդմայիլին նաև հերքել է The Washington Post թերթի հաղորդագրությունը, թե ԿՀՎ-ն իր անօդաչու ինքնաթիռների օգնությամբ լուսանկարում է Իրանի միջուկային օբյեկտները: Նրա խոսքով` նման նկարահանում իսկապես կատարվել է, սակայն ոչ թե անօդաչուներով, այլ ԱՄՆ հետախուզական արբանյակների միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---