Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

Սամվել Նիկոյանն ընդունեց ԵԽԽՎ Բյուրոյի նախընտրական դիտորդական
առաքելության պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունեց Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելությանպատվիրակությանը` Բարոնուհի Էմմա Նիքոլսոնի(Միացյալ Թագավորություն) ղեկավարությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Հայաստանում կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու իր հրավերն ընդունելու, ինչպես նաև ԵԽԽՎ և ՀՀ ԱԺ համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնց ակտիվ աշխատանքը պարոն Նիկոյանը բարձր գնահատեց:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց այն նախապատրաստական աշխատանքները, որոնք տարվում են ԱԺ առաջիկա ընտրությունները ժողովրդավարական սկզբունքներով ևմիջազգային չափանիշներին համահունչ անցկացնելու համար: Այս առումով նա կարևորեց այն դրական մթնոլորտը, որ այսօր ձևավորվել է երկրի ներքաղաքական դաշտում: ԱԺ նախագահի խոսքով` մեծ ջանքեր պահանջվեցին ներքաղաքական իրադրությունը կարգավորելու և բարենպաստ, հանդուրժողական մթնոլորտ ձևավորելու համար: ՊարոնՆիկոյանը կարևորեց նաև «Ընտրական օրենսգրքի» կատարելագործումը, որտեղ հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի մոտեցումները, այդ թվում` միջազգային կառույցների:

«Մեր խնդիրն է, որ իրոք անցկացվեն ազատ, ժողովրդավարական, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ, և որ դրանց արդյունքները հենց այդպես գնահատեն Հայաստանի ու միջազգային հանրությունը»,- նշեց ԱԺ նախագահը:

Բարոնուհու և դիտորդական առաքելության պատվիրակության անդամ Պյոտր Վախի (Լեհաստան) խնդրանքով, պարոն Նիկոյանը ներկայացրեց ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային աշխատանքային խմբի կառուցվածքն ու գործառույթները: Այս նախաձեռնությունը Էմմա Նիքոլսոնը գնահատեց որպես շատ հետաքրքրական և լավ գաղափար:Նա նաև նշեց այն նկատելի դրական աշխատանքը, որ տարվում է ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ, կարևորեց դիտորդականառաքելությունների դերը դրանց ժողովրդավարական բնույթն ապահովելու գործում: Բարոնուհին հավաստիացրեց, որ միջազգային դիտորդական առաքելություններըՀայաստանում ներկայացված կլինեն մեծ թիմով:

Նախընտրական գործընթացների, ընտրությունների կազմակերպման առնչությամբ իրենց մոտեցումերը ներկայացրեցին նաև Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---