Թեհրանը հարյուրավոր եվրոպական ընկերությունների արգելել է իրենց արտադրանքն արտահանել ԻԻՀ

Թեհրանը հարյուրավոր եվրոպական ընկերությունների արգելել է իրենց արտադրանքն արտահանել ԻԻՀ

PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները 100 եվրոպական ընկերությունների արտադրանքի ներկրման վրա արգելք են դրել ի պատասխան Իսլամական Հանրապետության նավթային սեկտորի դեմ պատժամիջոցներին Եվրամիության կողմից: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով Al-Alam տեղական հեռուստաալիքին:

Պատժամիջոցների ցուցակում հայտնված ընկերությունների ցուցակը հաղորդագրության մեջ չի բերվում:

Ավելի վաղ Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հունաստան, Իսպանիա և Գերմանիա:

Հավանաբար, նման միջոցներ կձեռնարկվեն նաև Իտալիայի հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---