12 ապրիլի 2012 - 10:04 AMT
Վատիկանն ու Օքսֆորդի համալսարանը համատեղ նախագիծ կգործարկեն գրադարանների հինավուրց տեքստերի թվայնացման համար

Վատիկանի առաքելական գրադարանն ու Օքսֆորդի համալսարանի Բոդլիանի գրադարանը հայտարարել են հինավուրց տեքստերի թվայնացման համատեղ նախագծի մեկնարկի մասին: Նախագիծը թույլ կտա ինտերնետից օգտվողներին ու հետազոտողներին ծանոթանալ 1,5 մլն էջ արժեքավոր գրքերին, որ պահվում են Եվրոպայի երկու հնագույն գրադարաններում:

Ինչպես հայտնում էՌԻԱ Նովոստի գործակալությունը, էլեկտրոնային տեսքով մասնագետները մտադիր են ներկայացնել գրատպության սկզբից ի վեր և մինչ 1501 թվականը Եվրոպայում հրատարակված հունական ձեռագրերը, այսպես կոչված «ինկունաբուլաները», ինչպես նաև հրեական ձեռագրերը, որ դասվում են IX-XVI դդ.:

Ենթադրվում է, որ նախագծի ամբողջական իրականացման համար կպահանջվի 4 տարի: Նախագծին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բրիտանական The Polonsky Foundation հիմնադրամը: