12 ապրիլի 2012 - 10:41 AMT
Շանհայում ավարտվել է Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրը

Ֆուտբոլի չինացի երկրպագուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրի նկատմամբ, որն ապրիլին հասել է Շանհայ:

Ապրիլի 6-8 ընկած ժամանակահատվածում ավելի քան 17 հազար մարդ կայցելի Չեմպիոնների լիգայի ցուցահանդեսին: Շանհայ են ժամանել Նիդերլանդների երկու նախկին խաղացողներ` Ռոնալդ դե Բուրը և Ռուդդ Գուլլիտը, ովքեր կարյերայի ընթացքում 2 անգամ նվաճել են եվրոպական գավաթը:

Նախքան Չինաստան ժամանելը, Չեմպիոնների լիգայի Տրոֆի-տուրը եղել է Մեքսիկայում, Թանզանիայում և Քենիայում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այժմ մրցանակը վերադառնում է Եվրոպա և ցուցադրվելու է Մյունհենում, որտեղ մայիսի 19-ին տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: