12 ապրիլի 2012 - 11:51 AMT
Ռուսական մասնավոր «Սելենոխոդ» լուսնագնացը կմասնակցի Google Lunar X PRIZE մրցույթին

Ռուսական մասնավոր «Սելենոխոդ» լուսնագնացի առաջին նախատիպը կմասնակցի Google Lunar X PRIZE մրցույթին:

Մրցութային ֆոնդը 30 մլն դոլար է, «Սելենոխոդի» առաջին նախատիպը կստեղծվի արդեն գալիք ամռանը, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել «Սելենոխոդի» ՍՊԸ գործադիր տնօրեն Սերգեյ Սեդիխը:

Սեդիխն ու նրա գործընկերները միակ ռուսական թիմն է, որը մասնակցում է մրցույթին: Թիմի մասնակիցներն արդեն մշակել են ինքնագնաց լուսնային ռոբոտի, որը շատ է տարբերվում խորհրդային լուսնագնացներից:

Ըստ մրցույթի պահանջների, մասնակիցները պետք է մասնավոր միջոցներով անօդաչու սարք ստեղծեն, որը մինչ 2015թ. ավարտը կհասնի Լուսնի մակերեսին, առնվազն 500 մ կանցնի ու Երկիր կփոխանցի տեսանյութեր ու լուսանկարներ:

Հաղթողը 20 մլն դոլար կստանա, սակայն այն կնվազի մինչև 15 մլն դոլար, եթե մինչ այդ հաջողությամբ իրականացվի պետության կողմից ֆինանսավորվող լուսնային առաքելությունը: Հայտերի ընդունումը փակվել է 2010թ. վերջում, այս պահի դրությամբ մրցույթին մասնակցում է 26 թիմ: