Ոչ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի արտադրության համար «Արարատ գրուպը» կներդնի 27 մլն դոլար

Ոչ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի արտադրության համար «Արարատ գրուպը» կներդնի 27 մլն դոլար

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը ապրիլի 12-ի նիստին թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ընկերությունը Հայստանում կներդնի 27 մլն դոլար` Արտաշատ քաղաքում ոչ ալկոհոլային խմիչքների և հանքային ջրերի գործարան հիմնադրելու համար, որի արդյունքում կստեղծվի 220 նոր աշխատատեղ:

Ընկերության բաժնետեր բրիտանական «Մարթոն ֆորեսթ գրուպ լիմիտեդ» կազմակերպությունը «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում արդեն ներդրել է 14.5 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---