14 ապրիլի 2004 - 23:50 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է Ջ.ՄԱՐՇԱԼԻ ԱՆՎԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Այսօր Երեւանում հիմնվել է Ջ.Մարշալի անվան Անվտանգության խնդիրների եվրոպական կենտրոնի շրջանավարտների հայկական ասոցիացիան: Կազմակերպության գլխավոր նպատակն է` աջակցել երկրում ժողովրդավարեցման գործընթացին եւ հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն: Սահմանադիր ժողովում ընտրվել են Ասոցիացիայի համակարգող խորհուրդը եւ նախագահը: