12 ապրիլի 2012 - 15:46 AMT
Fars. Վաշինգտոնը ահաբեկիչների է տեղաբաշխում իր հանդեպ բարեկամաբար տրամադրված 5 արևելյան երկրներ

Ըստ հավաստի տեղեկատվության, որ ստացվել է «Մունաֆիկին» ահաբեկչական խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրներից, նկատի ունենալով Իրաքից այդ խմբավորման արտաքսումը, ԱՄՆ-ն, խորհրդակցելով Իրանի հարևան 5 երկրների հետ, պայմանավորվել է բաշխել ահաբեկիչներին այդ երկրներում, գրում է Fars գործակալությունը:

Ըստ հաղորդագրության, քանի որ Իրաքի կառավարությունը կտրականապես դեմ է, որ իր տարածքում շարունակի գործել «Մունաֆիկին» ահաբեկչական խմբավորման հենակետը, ԱՄՆ-ն որպես այդ խմբավորման գլխավոր դաշնակից պետք է զբաղվի այդ խնդրի լուծմամբ:

Այդպիսով, «Մունաֆիկինի» անդամները կտեղակայվեն ԱՄՆ-ին բարեկամ հինգ երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, Հորդանանում, Ադրբեջանում, Քաթարում ու Պակիստանում:

Հատկանշական է, որ «Մունաֆիկին» խմբավորման անդամները կկենտրոնանան Իրանին սահմանակից երկրներում: Հաշվի առնելով այդ խմբավորման դերը Սիրիայում բռնության աճի գործում, հավանականություն կա, որ ԱՄՆ լրտեսական կազմակերպությունը «Մունաֆիկինի» անդամ ահաբեկիչներից շատերին կտեղափոխի Հորդանանի ու Սիրիայի, ինչպես նաև Սիրիայի ու Թուրքիայի, Լիբանանի ու Սիրիայի սահմանակից շրջանները, որտեղ Սիրիայի դեմ գաղտնի գործունեություն է տարվում: