12 ապրիլի 2012 - 15:47 AMT
Արամ Առաջինը բարձր է գնահատում Հասմիկ Պապյանի 25-ամյա հարուստ վաստակը

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն իր նստավայրում ընդունեց երաժշտական բնագավառում միջազգային համբավ վայելող երգչուհի Հասմիկ Պապյանին:

Վեհափառ Հայրապետը գնահատեց երգչուհու 25-ամյա հարուստ վաստակը և որպէս իր գնահատանքի ու օրհնության արտահայտություն, նրան նվիրեց հայկական ոճով պատրաստված մի խաչ:

2004 թ-ին Վեհափառ Հայրապետը Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշանով էր պարգեւատրել երգչուհուն:

Ապրիլի 11-ին երգչուհին ելույթ է ունեցել Բեյրութում: