Ռազմական փորձագետ, ՀՀՊ համակարգերի ծավալումը Հայաստանում շահավետ կլինի Ռուսաստանի համար

Ռազմական փորձագետ, ՀՀՊ համակարգերի ծավալումը Հայաստանում շահավետ կլինի Ռուսաստանի համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի ՀՀՊ համակարգը կկարողանա ընդգրկվել ՀԱՊԿ ՀՀՊ ընդհանուր համակարգում»,-հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը; Ըստ նրա, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը դեմ չէ իր տարածքում տեղակայել ՀՀՊ համալիրների տարրեր, բխում է Հայաստանի շահերից: Հովհաննիսյանը նաև նշել է, որ նույնիսկ եթե Ռուսաստանը համաձայնվի Ադրբեջանի հետ Գաբալայի ՌԼԿ հարցում, ապա միևնույն է նա կառուցելու է նոր արդիական համալիր այն նպատակների ապահովման համար, որոնց համար ի սկզբանե ստեղծվել էր Գաբալայի ՌԼԿ, որը սակայն արդեն հնացել է: Փորձագետը նշել է, որ Ռուսաստանը կարող է «Վորոնեժ» տիպի նոր համալիր տեղակայել Հայաստանում, որը ՌԴ միակ հուսալի դաշնակիցն է: Բացի այդ, Հայաստանի աշխարհագրական դիրքը ավելի մեծ հնարավորություններ է տալիս հակահրթիռային համակարգերի առավել արդյունավետ աշխատանքի համար: Ելնելով այդ նախադրյալներից, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը կարող է դիտարկել այդ տարբերակը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---