12 ապրիլի 2012 - 16:40 AMT
Քաղաքապետարանն այս տարի երևանցիներին 60 առողջարանային ուղեգիր է տրամադրել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ապրիլի 11-ի դրությամբ քաղաքացիներին տրամադրել է 60 առողջարանային ուղեգիր: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Գանձաղբյուր» ուղեգրվել է 25 մարդ, «Արզնի առողջարան»` 20 և «Ջերմուկ աշխարհ» 14 մարդ: Ուղեգիր ստանալու համար դիմել է 216 քաղաքացի:

Առողջարանային ուղեգրերի տրամադրման գործընթացում առաջնահերթություն է տրվել հաշմանդամ ազատամարտիկներին, նրանց ընտանիքների հաշմանդամ անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքների հաշմանդամ անձանց ու Չեռնոբիլի վթարից տուժած հաշմանդամներին։

2011 թվականի ընթացքում Երևանի քաղաքացիներին տրմադրվել է Հայաստանի առողջարանների 211 ուղեգիր: