Թեհրանում անարդյունավետ են համարում ճնշումը Իրանի ժողովրդի վրա

Թեհրանում անարդյունավետ են համարում ճնշումը Իրանի ժողովրդի վրա

PanARMENIAN.Net - Իրանի և 5+1 խմբի բանակցությունների նոր փուլի շեմին Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին անարդյունավետ է համարել ճնշումը Իրանի ժողովրդի վրա: «Իրանը պատրաստ է կառուցողական երկխոսության հետագա համագործակցության նպատակով»,-հավելել է նա:

Ըստ նրա, «33-ամյա փորձը ցույց է տալիս, որ Իրանի հետ հարաբերություններում հաջողության կարելի է հասնել միայն երկխոսության ու համագործակցության ռազմավարության շնորհիվ»:

Քաղաքագետների պատկերացմամբ Իրանի ու «վեցնյակի» երկխոսության նոր փուլը մի փոքր տարբերվում է նախորդից, որը տեղի ունեցավ 2011թ. հունվարին նույնպես Ստամբուլում: Տարբերվում է ոչ թե Իրանի դիրքորոշման փոփոխմամբ, այլ այն ակնկալիքով, որ Արևմուտքը վերջապես խոստովանել է անցած տարվա ընթացքում միջուկային հարցում առկա իրողությունները: Ինչպես նախօրեին ասել էր Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Ակբար Սալեհին, Թեհրանն այս ընթացքում պատրաստ էր շարունակել երկխոսությունը, սակայն Արևմուտքը չօգտվեց այդ հնարավորությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---