Արծրուն Հովհաննիսյան. Իսրայելից գնած սպառազինությունը Ադրբեջանը կօգտագործի Կասպիում դիրքերն ուժեղացնելու համար

Արծրուն Հովհաննիսյան. Իսրայելից գնած սպառազինությունը Ադրբեջանը կօգտագործի Կասպիում դիրքերն ուժեղացնելու համար

PanARMENIAN.Net - «Իսրայելից գնած սպառազինությունը Ադրբեջանը կօգտագործի Կասպիում դիրքերն ուժեղացնելու համար»,-հայտարարել է մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա, 2010-11թթ. Ռուսաստանը արդիականացրեց Կասպից ծովի իր նավատորմը, որն այժմ հզոր է ու արդիական: Եթե բոլոր նավատորմերը հզորացվեին, կարելի էր անտեսել այդ փաստը, սակայն, այս տարիներին Կասպից նավատորմի մեջ ներդրված միջոցները գերազանցում են այլ նավատորմերին հատկացված գումարները: Այդպիսով, այն երկրները, որոնց հետ Ադրբեջանը չլուծված հարցեր ունի Կասպից ավազանի վերաբերյալ, հզորացրել են իրենց ներկայությունը տարածաշրջանում: Ելնելով դրանից, ինչպես նաև ձեռք բերած զենքի տեսակներից, կարելի է և պետք է ենթադրել, որ Ադրբեջանն էլ իր հերթին է որոշել հզորացնել իր ՌԾՈւ: Իսրայելից ձեռք բերած զենքի մեծ մասը նախատեսված է ծովային տեղակայման համար, ինչպես նաև անօդաչու ինքնաթիռներ ու ՀՀՊ համակարգեր, որոնց կիրառումը Հայաստանի դեմ աննպատակահարմար է, եզրակացրել է փորձագետը:

Պայմանագիրը Իսրայելի ու Ադրբեջանի միջև գնահատվում է 1,6 մլրդ դոլար: Իսրայելից Ադրբեջանը ձեռք է բերել Gabriel տիպի հականավային հրթիռներ, Heron տիպի 5 անօդաչու սարքեր և Searcher տիպի 5 սարքեր: ՀՕՊ համար ձեռք են բերվել Barak-8 համակարգեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---