12 ապրիլի 2012 - 17:14 AMT
Թուրքիայում կձերբակալվեն ևս 30 պաշտոնաթող գեներալներ

Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին իրավապահ մարմիններում, Անկարայի դատախազությունը ձերբակալության թույլտվություն է տվել ևս 30 պաշտոնաթող զինվորականների, այդ թվում նաև Գլխավոր շտաբի նախկին ղեկավարության համար:

1997թ. փետրվարին Թուրքիայի ԱԱԽ նիստում մի շարք որոշումներ կայացվեցին արմատականության դեմ պայքարելու վերաբերյալ, իսկ հետո զինվորականների ճնշման տակ հրաժարական տվեց կառավարությունը, որը ղեկավարում էր այդ երկրի պատմության մեջ առաջին իսլամամետ վարչապետ Նեջմեթթին Էրբականը:

Քննորթյան շրջանակներում այժմ խուզարկություններ են կատարվում Անկարայում և Ստամբուլում: