12 ապրիլի 2012 - 19:01 AMT
ԱՀԿ-ն 2012-ին ակնկալում է համաշխարհային առևտրի դանդաղում մինչև 3,7 տոկոս

2011-ին համաշխարհային առևտրի ծավալի աճը կտրուկ դանդաղել է՝ 13,8 տոկոսից մինչև 5 տոկոս, միտումը կպահպանվի նաև ընթացիկ տարում՝ ավելացումը կկազմի ընդամենը 3,7 տոկոս, ասվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամլո հաղորդագրությունում:

Միաժամանակ, ԱՀԿ նախնական կանխատեսումների համաձայն, 2013-ին համաշխարհային առևտրի ծավալների ավելացման տեմպերը կարագանան մինչև 5,6 տոկոս:

Կազմակերպությունը կանխատեսում է, որ 2012-ին զարգացած երկրների արտահանումը կավելանա 2,0 տոկոսով ՀՆԱ-ի 1,1 տոկոս աճի դեպքում, միևնույն ժամանակ զարգացող երկրներից առաքումները կաճեն 5,6 տոկոսով:

ԱՀԿ-ն ակնկալում է, որ ընթացիկ տարում համաշխարհային ՀՆԱ աճը կկազմի 2,1 տոկոս 2011-ի 2,4 տոկոսի փոխարեն: