ՀՀ ԱԳ նախարար. Բաքվի հակահայկական ճարտասանությունը վնասում է Արցախի շուրջ բանակցություններին

ՀՀ ԱԳ նախարար. Բաքվի հակահայկական ճարտասանությունը վնասում է Արցախի շուրջ բանակցություններին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ:

Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից հնչող հայտարարություններին և ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական և ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարևոր դրական մթոնոլորտի ձևավորմանը:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---