Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել փոփոխություններին երկրի օրենսդրության մեջ

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել փոփոխություններին երկրի օրենսդրության մեջ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել երկրի օրենսդրության մեջ փոփոխություններին, որոնք կփակեն Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանի նախկին գործող պաշտոնյաների մուտքը նախագահական ընտրություններին:

Ազգային ժողովի պատգամավորները պայմանավորվել են նախնական կարգով փոփոխել «Քաղաքական իրավունքների մասին» օրենքի հոդվածը և հավելել հոդված, որը Մուբարաքի համախոհներին կարգելի գերագույն պետական պաշտոնին առաջադրվել: Օրենքը դեռևս չի ընդունվել, պատգամավորները ձեռնամուխ են եղել դրա քննարկմանը` հավանություն տալով դրան, չնայած կառավարության և իրավունքի ոլորտում փորձագետների դիմադրությանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---