Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 27-ին

Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 27-ին

PanARMENIAN.Net - Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի մեծահասակների համար առաջին գիրքը ողջ աշխարհում վաճառքի դուրս կգա սեպտեմբերի 27-ին: «Քեժուալ Վեքենսի» անվանումով գիրքը Ռոուլինգի առաջին ստեղծագործությունն է պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին սագայի լույս տեսնելուց հետո:

Գրքի գործողությունները ծավալվում են առաջին հայացքից իդիլիական Պագֆորդ անգլիական տեղանքում, որտեղ պառակտում է տեղի ունենում ծխական խորհրդում ընտրությունների պատճառով: Ստեղծագործությունը սկսվում է հայտնի մարդու անսպասելի վախճանից, ինչը ցնցում է տեղի բնակիչներին: Պագֆորդը վերածվում է պատերազմական իրավիճակում գտնվող քաղաքի, որտեղ հարուստ մարդիկ պայքարում են աղքատ բնակչության հետ, ծնողները վիճում են երեխաների հետ, կանայք՝ ամուսինների:

Ինչպես նշել են հրատարակչությունում, 480-էջանոց վեպը պարունակում է սև հումորի տարրեր և մշտապես զարմացնում է ընթերցողին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---