Լևոն Զուրաբյանը Էմմա Նիքոլսոնի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր

Լևոն Զուրաբյանը Էմմա Նիքոլսոնի հետ քննարկել է առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է նախընտրական այցով Հայաստան ժամանած մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ բարոնուհի Էմմա Նիքոլսոնի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, խոսվել է ընտրացուցակների ուռճացման, նախորդ ընտրություններում կատարված ընտրակեղծիքների մեխանիզմների մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներկա նախընտրական գործընթացների օրինականության խախտման փաստերին ու միջազգային դիտորդական առաքելությունների արդյունավետության բարձրացման հնարավոր մեխանիզմներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---