13 ապրիլի 2012 - 11:14 AMT
Եվրոպայի առաջնության ժամանակ Վարշավան մտադիր է ընդունել 150 հազար երկրպագուների

EURO-2012 խաղերի ընթացքում, Վարշավան ծրագրում է ընդունել 150 հազար երկրպագուների: Այս մասին լեհական տեղեկատվական կենտրոնին է հաղոդել Վարշավայի քաղաքապետ Աննա Գրոնկևիչ-Վալցը:

Քաղաքային իշխանությունները հաշվարկել են, որ երկրպագուներին մոտ 2 հազար անգամ բուժօգնություն կտրամադրվի: Դրանցից 400 կարող է հոսպիտալացում պահանջել: Եվրոպայի առաջնության անցկացումը չի ազդի լեհական մայրաքաղաքի բնակիչների բժշկական ծառայությունների որակի վրա, հայտարարել է նա:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Լեհաստանում և Ուկրաինայում` հունիսի 8-հուլիսի 1-ը: