13 ապրիլի 2012 - 13:36 AMT
ՀՀ զրահատեխնիկայի նյութատեխնիկական ապահովման հայ-ռուսական ծրագիրը կբարձրացնի երկրի մարտունակությունը

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդում ընթացող ՀԱՊԿ ռազմա-տնտեսական հանձնաժողովի միջպետական նիստում, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ընդգծել է, որ 2010-ի օգոստոսի 10-ին Ռուսաստանի ռազմա-տնտեսական համագործակցության ծառայության և ՀՀ ՊՆ միջև ստորագրված հուշագրի բոլոր կետերը ժամանակին կիրագործվեն:

Ըստ նրա, այս ծրագիրը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների, արտադրանքի ընդունմանը, զրահատեխնիկայի վերանորոգման ժամկետների կրճատմանը և, ընդհանուր առմամբ, երկրի մարտունակության բարձրացմանը: