13 ապրիլի 2012 - 14:28 AMT
Ազգային փոքրամասնությունները մարզերում ունեն մի շարք խնդիրներ

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարագացման կազմակերպության հետ համատեղ, այսօր բացել է «Հավասար հնարավորութնյուններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակության իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարկության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Կազմակեպիչ և համագործակցող ընկերությունների ներկայացուցիչների ողջույնից հետո ներկայացվեցին ծրագրի անելիքնեը առաջիկա 3 տարիների ընթացքում:

«ՀԿ Կենտրոն»-ի ծրագրի համակարգող Արփինե Հակոբյանի խոսքով, ծրագիրը ներգրավել է 10 թիրախային համայնքներ, ունի 120 ներկայացուցիչներ: Ծրագիրը նախատեսում է դասընթացներ, փոխայցելություն Լեհաստան, դրամաշնորհների հատկացում 40 տեղական նախաձեռնությունների մշակութային բազմազանության իրազեկման քարոզարշավի համար և այլն:

Նախագծում ներգրավված են հյուսիսային այն 10 շրջանները որոնք ցանկությոն են հայտնել մասնակցելու ծրագրին: Դրանք են Ալավերդի, Աղավնավանք, Մեծ Այրում, Դիլիջան, Ազատան, Ճամբարակ, Լուկաշին, Ռանչպար և Շամիրամ շրջանները:

Ծրագիրր ներկայացնելուց հետո ազգային փոքրամասնությունների և վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները ներկայացրեցին իրանց համայնքներում տիրող իրավիճակը և հիմնական խնդիրները: Մի շարք շրջաններ ունեն երգի, պարի, մշակութային այլ խմբակներ, կազմակերպում են միջոցառումներ, որոշներում էլ մշակութային կյանքը կանգնած է: Հիմնականում խնդիրը բավարար չափով պետության ուշադրության կետրոնում չլինելուն և մշակութային տներ չունենալու էր վերաբերում: Ազգային փոքրամասնությունները մարզերում նաև խնդիրներ ունեն հայերեն լեզվով հաղորդակցվելու հարցում: