13 ապրիլի 2012 - 15:39 AMT
Թել Ավիվում վախենում են, որ Իրանի պատասխան հարվածն Իսրայելի համար կարող է մահացու լինել

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ԱՄՆ իշխանությունների հետ վերջին բանակցություններում, մտավախություն հայտնելով Իրանի հետ հնարավոր զինված հակամարտության վերաբերյալ, նշել է, որ «Իրանի պատասխան հարվածն Իսրայելի համար կարող է մահացու լինել: Ըստ աղբյուրի ԱՄՆ կառավարությունում, Բարաքը Վաշինգտոն այցելության ժամանակ ԱՄՆ իշխանություններին իրազեկել է, որ Իսրայելը մարդկային կորուստներ կկրի Իրանի պատասխան հարվածի դեպքում, այդ թվում կարող են տուժել մոտ 5000 իսրայելցի զինծառայողներ, հայտնում է ԻՐԻԲ-ը: