13 ապրիլի 2012 - 16:15 AMT
Իրանում առաջին անգամ տեղի կունենան կանոնավոր բանակի և ԻՀՊԿ համատեղ զորավարժություններ

Իրանում առաջին անգամ տեղի կունենան կանոնավոր բանակի և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները: Ինչպես հաղորդում է Iran.ru-ն, այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարում երկրի տարածքում տեղի կունենան 8 զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների մասնակցությամբ:

Ինչպես ասել է Պուրդաստանը, 2012-ին նաև առաջին անգան տեղի կունենան կանոնավոր բանակի և ԻՀՊԿ համատեղ զորավարժությունները:

Խոսելով Պարսից ծոցի տարածաշրջանում ՀՀՊ համակարգեր տեղակայելու վերաբերյալ ԱՄՆ պլանների մասին՝ գեներալը հայտարարել է, որ դրա նպատակը տարածաշրջանում ռազմական գերիշխանությունն է: