13 ապրիլի 2012 - 16:18 AMT
Վլադիմիր Պուտինը կոչ է արել ակտիվ պայքարել դոպինգի դեմ

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օլիմպիական շարժմանն ակտիվ պայքարել դոպինգի, արգելված դեղամիջոցների և անօրինական տոտալիզատորների հետ: Այդ մասին նա հայտարարել է Ազգային օլիմպիական հանձնաժողովների ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի նիստում: «Մենք պետք է համատեղ պայքարենք այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են դոպինգը և արգելված դեղամիջոցների տարածումը, սպորտային արդյունքների մանիպուլյացիան և անօրինական տոտալիզատորները»,- ասել է կառավարության ղեկավարը:

«Միջազգային օլիմպիական շարժման համար փոփոխությունների դարաշրջանում հատկապես կարևոր է ադեկվատ պատասխաններ գտնել ժամանակի մարտահարվերներին, իսկ համաշխարհային սպորտի ժամանակակից միտումները պահանջում են ոչ միայն փոխազդեցություն, այլ նաև սպորտային կազմակերպությունների և պետությունների ջանքերի միավորում»,- ասել է Պուտինը: