13 ապրիլի 2012 - 16:29 AMT
Մալազիացի մարզուհին մտադիր է 2012-ի Օլիմպիական խաղերում հանդես գալ հղիության 8-րդ ամսում

Մալազիացի մարզուհի Նուր Սարիանի Մոհամեդ Թայիբին պլանավորում է հանդես գալ 2012-ի Օլիմպիական խաղերում ստենդային հրաձգության մրցումներում հղիության 8-րդ ամսում:

Պերակ քաղաքի 29-ամյա բնակիչը երեխա կունենա խաղերի ավարտից մեկ ամիս անց, բայց չի հուզվում գալիք փորձությունների պատճառով: Այդ մարզաձևը չի ենթադրում լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, խնդիրներ է ստեղծում բարոյական և հոգեբանական ճնշումը:

«Ցավոք սրտի, պառկած դրությունից ես չեմ կարող կրակել փորի պատճառով: Սկզբից ես տխրեցի, որ չեմ կարող հանդես գալ Լոնդոնում երեք մարզաձևերում, բայց հետո մտածեցի, որ տխրելու հարկ չկա»,- խոստովանել է մարզուհին: Նա իր ակտիվում ունի Ասիական խաղերի բրոնզ և Համագործակցության խաղերի ոսկի: