13 ապրիլի 2012 - 17:00 AMT
Երևանում ապրիլի 14-16-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ

Ապրիլի 14-16-ը օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին շրջաններում, 17-ին, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ապրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ին կբարձրանա 3-4, 17-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում ապրիլի 14-16-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ի ցերեկն` առանց տեղումների եղանակ: