Բրեյվիկի փաստաբանը կպնդի, իր պաշտպանյալի գործողություններն ինքնապաշտպանություն են եղել

Բրեյվիկի փաստաբանը կպնդի, իր պաշտպանյալի գործողություններն ինքնապաշտպանություն են եղել

PanARMENIAN.Net - Նորվեգացի Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով մեղադրվում է 77 մարդու սպանության մեջ, որոշել է ապացուցել, որ նրա գործողություններն ինքնապաշտպանություն են եղել, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով Dagbladet-ը:

Բրեյվիկի փաստաբան Գեիր Լիպեսթագը հայտարարել է, որ օրենքով նա պարտավոր է կատարել հաճախորդի ցանկությունները, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ պաշտպանության նման գիծը չի վատթարացնի նրա դրությունը:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ նման պաշտպանությամբ մենք հեռու չենք գնա, բայց նրա դիրքորոշումը ներկայացնելը մեր պարտականությունն է»,- հայտարարել է փաստաբանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---