Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Այնթափ համայնքում կառուցվող մանկապարտեզ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և պատասխանատուների հետ քննարկել մանկապարտեզը հնարավորին շուտ շահագործման հանձնելու հետ կապված խնդիրները: Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահն այցելել է նաև «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի Սուրենավանի քարերի վերամշակման գործարան, որտեղ ընկերությունն այժմ բնական քարե սալիկներ արտադրելու համար կառուցում է վերամշակող նոր արտադրամաս և նախատեսում է ապրիլ-մայիս ամիսներին սկսել այդ արտադրամասի փորձարկումները: Սուրենավանի քարերի վերամշակման գործարանը հնարավորություն ունի արտադրելու տարեկան մոտ 240 հազար քմ. բնական քարերի երեսպա­տ­ման սալիկներ: Ներկայում գործարանում աշխատում է 132 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 100-130 հազ. դրամ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, նոր արտադրամասի շահա­գործումից հետո աշխատողների թիվը կավելանա ևս 80-ով: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի հանքային ջրերի գործարան: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել հանքային ջրերի և ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն, որի 70%-ը իրացնելու է Հայաստանից դուրս: Նախագահի այցի ժամանակ այսօր փորձարկվել է եվրոպական նորագույն սարքավորումներով համալրված նոր արտադրամասը:

Հանրապետության ղեկավարը մարզի Արտաշատ քաղաքում ծանոթացել է քաղաքային լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արտաշատ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քաղաքային լիճը, որը կառուցվել է 1969-1970թթ. և հանդիսացել Արտաշատ քաղաքի ազգաբնակչության հանգստի ամենասիրելի վայրերից մեկը, լիճ լցվող ստորերկրյա ջրերի նվազման հետևանքով 1988թ-ից սկսել է ճահճանալ՝ լուրջ վտանգ հանդիսանալով տարածքի էկոլոգիական վիճակի ու մարդկանց առողջության համար: Հանրապետության ղեկավարի հանձնարարականից հետո 2011թ. «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր և ՀՀ կառավարության պահուստային միջոցների հաշվին լուծվել է ֆինանսավորման հարցը, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, որ լճի մաքրման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքերը կավարտվեն 2012թ. մայիս ամսին:

6  13.04.12 - ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը այցելեց Արտաշատի քաղաքային լճակ
4  13.04.12 - ՀՀ նախագահ Սերժ Սարսգյանը այցելեց Արարատի հանքային ջրի գործարան
3  13.04.12 - ՀՀԿ նախագահ Սերժ Սարսգյանը հանդիպեց Արտաշատ քաղաքի բնակիչների հետ
9  13.04.12 - ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Արարատ քաղաքի բնակիչների հետ
4  13.04.12 - ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպեց Ավշար գյուղի բնակիչների հետ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---