Մերձավորարևելյան «քառյակ». Հրեական բնակավայրերի կառուցումն արգելք է հակամարտության լուծման ճանապարհին

Մերձավորարևելյան «քառյակ». Հրեական բնակավայրերի կառուցումն արգելք է հակամարտության լուծման ճանապարհին

PanARMENIAN.Net - Մերձավորարևելյան հակամարտության գծով քառակողմ հանձնաժողովի անդամները հրապարակված հայտարարության մեջ դատապարտել են հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանան գոտի Արևմտյան ափին, հաղորդում է Mehr news-ը:

«Քառյակի» անդամները հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած նիստում կրկին Մերձավոր Արևելքում հակամարտող կողմերին կոչ են արել բանակցային ճանապարհով հաշտություն կնքել մինչև այս տարվա վերջ:

Այդ հանձնաժողովը կոչ է արել ավելացնել օգնությունը Պաղեստինի ազգային ինքնավարությանը (ՊԱԻ)` բնակավայրերի շինարարությունը բնութագրելով որպես «արգելք Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու ճանապարհին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---