«Վեցնյակի» հետ բանակցություններում Իրանի ներկայացուցիչներն արդեն Ստամբուլում են

«Վեցնյակի» հետ բանակցություններում Իրանի ներկայացուցիչներն արդեն Ստամբուլում են

PanARMENIAN.Net - Իրանական պատվիրակությունն ուրբաթ օրը Ստամբուլ է ժամանել` մասնակցելու շաբաթ օրը կայանալիք բանակցություններին միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա):

Չորս հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:

Հանդիպման նախաշեմին Ջալիլին հաղորդել է, որ իրանական պատվիրակությունն իր հետ նոր նախաձեռնություններ է բերում Ստամբուլ, և միջնորդների կառուցողական մոտեցման հույս հայտնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---