14 ապրիլի 2012 - 10:23 AMT
Կազանում ավարտին է մոտենում Ունիվերսիադա-2013-ի վերջին 3 մարզական օբյեկտների շինարարությունը

Կազանում ավարտին է մոտենում Ունիվերսիադա-2013-ի վերջին երեք մարզական օբյեկտների շինարարությունը, այդ մասին հայտնել է Թաթարստանի մայրաքաղաքի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի գործկոմի նախագահ Իլգիզ Ֆահրիևը:

Ըստ Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի, մինչ Ունիվերսիադայի մեկնարկը շահագործման պետք է հանձնվի 64 օբյեկտ: 27 մարզահամալիր կառուցվել է զրոյից, համալիրներն արդեն շահագործվում են: Մյուս կառույցները պետք է ենթարկվեն աննշան վերակառուցման ու կոսմետիկ նորացման, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: