14 ապրիլի 2012 - 11:54 AMT
Բահրեյնում մի քանի մարդ է վիրավորվել լրագրող Ահմեդ Իսմաիլի թաղման ժամանակ

Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի մարդ է վիրավորվել լրագրող Ահմեդ Իսմաիլի թաղման ժամանակ, որը մահացել էր ցույցի ժամանակ:

Վիրավորների թվում է նաև 15-ամյա մի դեռահաս: Ըստ տեղեկատվության, ոստիկանները հուղարկավորության մասնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել և կրակել են նրանց ուղղությամբ:

Մարտին անվտանգության ուժերի ու շիաների գյուղերի բնակիչների միջև բախումների արդյունքում Բահրեյնի մայրաքաղաքի արվարձանում 2 մարդ է զոհվել: