ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մասնակից են մարմնավաճառների հետ կապված սկանդալին

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մասնակից են մարմնավաճառների հետ կապված սկանդալին

PanARMENIAN.Net - Բարաք Օբամային պահպանող ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները մասնակից են եղել մարմնավաճառների հետ կապված սկանդալին: 12 գործակալներ, որոնք ուղեկցում էին Օբամային Կոլումբիա այցելության ժամանակ, ետ են ուղարկվել ԱՄՆ:

Ինչպես հայտարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայության մամլո քարտուղարը, միջադեպը չի անդրադառնա առաջին պետությունների պահպանության որակի վրա:

Մինչդեռ, ապրիլի 14-ին երկու պայթյուն է որոտացել Բոգոտայում ԱՄՆ դեսպանատան մոտ: Տուժածներ ու ավերածություններ չկան:

Երկու պայթյուն է տեղի ունեցել նաև Կարտախենայում:

Նախօրեին կոլումբացի ապստամբների առաջնորդը, ոըր հայտնի է Իվան Մարկես կեղծանունով, որի իսկական անունն է Լուսիան Մարին Արանգո, տեսաուղերձում հայտարարել է, որ իր գլխավորած «Կոլումբիայի հեղափոխական ուժերը» շարժումը մտադիր է շարունակել պայքարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---