14 ապրիլի 2012 - 12:10 AMT
Լեհաստանում EURO-2012-ի ժամանակ գործազրկության մակարդակը կնվազի

EURO-2012 անցկացնելու կապակցությամբ Լեհաստանում գործազրկության մակարդակը կնվազի: Այս մասին հաղորդել է Լեհաստանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: Նա համոզված է, որ առաջնությունը ոչ միայն երկրի տուրիստական առավելությունները ցույց տալու արտակարգ առիթ կլինի, այլև նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն:

« Աշխատատեղեր կավելանան լոգիստիկայի, տրանսպորտի և հյուրանոցային գործի ոլորտներում»,- նշել է նախարարը:

Սակայն Կոսինյակ-Կամիշը նշել է, որ Եվրոպայի առաջնության անցկացման ժամանակ աշխատանքի տեղավորվածների մի մասը կարող է առաջնության ավարտից հետո կորցնել աշխատանքը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ուկրաինայում և Լեհաստանում հունիսի 8-ից հուլիսի 1-ը: