14 ապրիլի 2012 - 12:14 AMT
ԿԳՆ-ն ՌԴ բուհերում սովորելու համար մրցույթ է հայտարարել

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթ 2012-2013 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար՝ բակալավրի և դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով՝ 60 տեղ, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 10 տեղ և ասպիրանտուրա՝ 30 տեղ, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, գյուղատնտեսության, կապի և տրանսպորտի ոլորտներում տարբեր կրթական աստիճաններով՝ 30 տեղ: