14 ապրիլի 2012 - 12:15 AMT
Տիգրան Սարգսյանն այցելել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:

Ներկայում կենտրոնում իրականացվում են այնպիսի եզակի վիրաբուժություններ, ինչպիսիք են՝ վիտրեոռետինալ վիրաբուժությունը, եղջերաթաղանթի փոխպատվաստումը և պրոթեզավորումը, գլաուկոմայի և բնածին ախտահարումների լազերային բուժումը, կոպերի և ակնակապճի պլաստիկ վիրահատությունները: Այդ և այլ կարգի վիրահատությունների քանակը տարեկան 4500-ից ավելի է:

Այժմ կենտրոնում զարգացում է ապրում ռեֆրակցիոն վիրաբուժությունը, որն ուղված է կարճատեսության և հեռատեսության վերացմանը:

Ակնաբուժական կենտրոնը կամավոր մասնակցություն է ցուցաբերում նաև պետ պատվերի սպասարկման նոր՝ համավճարային եղանակին որի շրջանակներում ակնաբուժական կենտրոնի հարկային վճարումները աճել են մոտ 3 անգամ: