14 ապրիլի 2012 - 12:19 AMT
Բարաք Օբամայի եկամուտներն երեք տարում կրճատվել են 7 անգամ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ Միշել Օբամայի համատեղ եկամուտները շարունակում են նվազել:

2011թ. ամուսնական զույգը յոթ անգամ պակաս գումար է վաստակել, քան 2009 թվականին՝ 790 հազար դոլար 5,5 մլն դոլարի դիմաց: 2010թ. նրանց եկամուտը կազմել է 1,7 մլն դոլար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:

Օբամայի հարկային հայտարարագրում որպես եկամուտի հիմնական աղբյուր նշված է աշխատավարձը՝ դա նրա եկամուտների կեսն է: Երկրորդ կեսը կազմում են գրքերի վաճառքից ստացվող փախանցումները: ԱՄՆ նախագահը անցյալ տարի 160 հազար դոլար հարկ է մուծել:

2011թ. ԱՄՆ նախագահը զբաղվել է ակտիվ բարեգործությամբ, հիմնականում նա միջոցներ է փոխանցել մարտական գործողությունների ժամանակ տուժածների հիմնադրամին, հայտնում է rbc.ru-ն: