14 ապրիլի 2012 - 12:33 AMT
Կիմ Չեն Իռը հետմահու ընտրվել է ԿԱԿ հավերժ գլխավոր քարտուղար

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Իռը հետմահու ընտրվել է Կորեայի աշխատավորական կուսակցության՝ԿԱԿ, հավերժ գլխավոր քարտուղար, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի պաշտպանության կոմիտեի՝ երկրի կառավարության, հավերժ նախագահ: Նրա որդին՝ Կիմ Չեն Ինը, որը գլխավորեց Հյուսիսային Կորեան հոր մահից հետո, ընտրվել է ԿԱԿ քարտուղարի առաջին տեղակալ և Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 15-ին Կորեայում նշվում է Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իռ Սենի ծննդյան 100-ամյակը՝ այդ օրը Կորեայում նշվում է որպես Արևի օր: Իսկ ապրիլի 25-ին Կորեայի ժողովրդական բանակի կազմավորման օրը տեղի կունենա զորահանդես: