14 ապրիլի 2012 - 12:39 AMT
Հոլոքոսթի հետազոտման կենտրոնը պահանջում է Warner Bros-ից դադարեցնել համագործակցությունը Մել Գիբսոնի հետ

Հոլոքոսթի պատմության հետազոտմամբ զբաղվող Սիմոն Վիզենտալի անվան կենտրոնը պահանջում է Warner Bros. ընկերությունից դադարեցնել համագործակցությունը Մել Գիբսոնի հետ, քանի որ հուլիվուդյան սցենարիստ Ջո Էսթերհազը հայտարարել է, որ ձայնագրություններ ունի, որտեղ դերասանն ու ռեժիսորը իբր հակասեմական հայտարարություններ է արել:

«Եթե նա շարունակի աշխատել Մաքքավեյի սուրբ նահատակների մասին ֆիլմի վրա, դա վիրավորական կլինի հրեաների համար ու Հոլոքոսթի զոհերի հիշատակի պղծում կլինի»,-ասվում է հայտարարության մեջ:

Հոլիվուդյան սցենարիստ Ջո Էսթերհազը հայտարարել է, որ Գիբսոնն «ատում է հրեաներին»: Գիբսոնն առաջին անգամը չէ, որ հայտնվում է հակասեմական սկանդալի կենտրոնում:

Մի քանի տարի առաջ ոստիկանությունը նրան կանգնեցրել էր մեքենան անսթափ վիճակում վարելու համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները նշել էին զեկույցում, որ դերասանը հակասեմական արտահայտություններ է արել, հայտնում է gazeta.ru-ն: