14 ապրիլի 2012 - 12:56 AMT
Բակո Սահակյանը ստորագրել է «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ օրենքներ

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 14-ին ստորագրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ԼՂՀ օրենքները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը: